Ուրուգվայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Պարագվայում և Բոլիվիայում![]() 15 մայիսի 2025 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Պարագվայում և Բոլիվիայում։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։ Նստավայրը կլինի Մոնտեվիդեոյում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Պարագվայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։ Մարիամ Գևորգյանը Հայաստանի դեսպան է նշանակվել է Ուրուգվայում 2024–ի հունիսին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |