Փաշինյանը Տիրանայում կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ

Փաշինյանը Տիրանայում կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի շրջանակներում կարճ շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Արմենպրեսը։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը կարճ զրույց են ունենում, որից հետո նրանց միանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ հերթական գագաթնաժողովին։

 Ուշագրավ
---