Խաչատրյանն ու Մարագոսը քննարկել են ԼՂ–ից տեղահանվածների կարիքների հասցեագրմանբ աշխատանքները![]() 16 մայիսի 2025 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար և դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների լուծման ուղղությամբ Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը։ Այս առնչությամբ փոխվարչապետը հատուկ ընդգծել է, թե որքան կարևոր է եղել Եվրոպական միության աջակցությունը հումանիտար խնդիրների հաղթահարման գործում։ Երկարաժամկետ կարիքներին վերաբերվող հարցերում կողմերը կարևորել են միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության շարունակական զարգացումը՝ կենսականության ապահովման և զբաղվածության խթանման նպատակով արդյունավետ ծրագրերի ձևավորման և իրականացման շրջանակում։ Քննարկվել են նաև առկա երկկողմ համագործակցության գործնական ձևերը և դրա ընդլայնման հնարավոր ուղիները։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |