Մալյան․ 2018-ին «հպարտ» հայտարարված քաղաքացուն այսօր իշխանական ընտանիքը հրապարակային հայհոյում է![]() 19 մայիսի 2025 - 14:04 AMT PanARMENIAN.Net - «Արթուն ենք» շարժման անդամ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երբեք որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանի ղեկավարների կանանցից մեկը ՀՀ քաղաքացուն հրապարակային կանվանի ոջիլ, մյուս քաղաքացուն՝ տխմար և այսպես շարունակ: Նա հավելել է, որ 2018-ին իշխող ընտանիքի կողմից «հպարտ» հայտարարված քաղաքացուն այսօր նույն ընտանիքը հրապարակային հայհոյում է: «Երբեք որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանի ղեկավարների կանանցից մեկը ՀՀ քաղաքացուն հրապարակային կանվանի ոջիլ, մյուս քաղաքացուն՝ տխմար և այսպես շարունակ: Ոչ Ռիմա Դեմիրճյանը, ոչ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, ոչ Բելլա Քոչարյանը, ոչ Ռիտա Սարգսյանը երբեք նման բան իրենց թույլ տալ չէին կարող: 2018-ին իշխող ընտանիքի կողմից «հպարտ» հայտարարված քաղաքացուն այսօր նույն ընտանիքը հրապարակային հայհոյում է: Կարծում եմ ժամանակն է էվոլյուցիոն տեսության մեջ շտկումներ մտցնելու: Կարող ենք արդեն վստահ պնդել, որ ոջիլը առաջացել է հպարտ քաղաքացուց: Կարճ տևեց հպարտ քաղաքացուց մինչև ոջիլ էվոլյուցիան՝ ընդամենը 7 տարի: Ես առաջարկում եմ ոջիլներով հավաքվենք և իմպիչմենտի միջոցով վռնդենք սրանց, կամ համակերպվենք ոջիլի կարգավիճակին, ինչպես որոշ ընդդիմադիր պատգամավորներ արդեն արել են: Իսկ դուք ի՞նչ առաջարկ ունեք… սիրով կլսեմ»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |