Սարգսյան. Քոչարյանը ինձ թիրախավորելու պրոցեսը սկսել է 2008 թվականից![]() 21 մայիսի 2025 - 19:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին, ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն թիրախավորելու գործընթացը սկսվել է դեռևս 2008 թվականից, ոչ թե 2018-ից, ինչպես որոշ շրջանակներում ենթադրվում է, հայտնում է Auroranews.am-ը։ «Ես կարծում եմ՝ այդ պրոցեսը 2018 թվականից չի սկսվել։ Եթե ուշադրությամբ դիտել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, նա այդտեղ ասում է, որ այդ պրոցեսը, գոնե՝ իր կողմից, սկսվել է 2008 թվականից հետո»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է, որ ՀՀԿ-ն իշխանություն է դարձել իր նախագահության ժամանակ։ «Մեծ հարց է, թե ո՞վ է ում թիկունք կանգնել կայացման համար։ Նույնիսկ բարոյականության հարց է նման բան հնչեցնելը։ Եթե հարց առաջանա, որ այս իշխանություններից ազատվելու համար անհրաժեշտություն լինի կոալիցիա կազմել, չեմ կարծում, որ այլընտրանք ենք ունենալու։ Բայց միասին ընտրության գնալու հնարավորությունը չեմ տեսնում»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |