ՊՆ պատվիրակությունը Չեխիայում քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները![]() 29 մայիսի 2025 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է IDET պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների 18-րդ միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Չեխիայի Բռնո քաղաքում։ Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում ՊՆ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ներառյալ Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի, ինչպես նաև չեխական ու գործընկեր պետությունների տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են առկա համագործակցության ընթացքը և դրա հետագա ընդլայնման հեռանկարները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |