ԶԼՄ․ ՀՀ կառավարական կայքերը եղել են ռուսական ԳՌՈւ հաքերների թիրախում![]() 2 հունիսի 2025 - 14:35 AMT PanARMENIAN.Net - The Insider-ը գրել է, որ 2024թ. սեպտեմբերին ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է ՌԴ զինված ուժերի ԳՇ Գլխավոր վարչության (առավել հայտնի է իր նախկին անվանումով՝ ԳՌՈւ, գլխավոր հետախուզական վարչություն) 29155 ստորաբաժանմանը կից գործող հաքերների խմբի դեմ մեղադրական եզրակացությունը: Այս ստորաբաժանումը հայտնի է դարձել Սոլսբերիում Սկրիպալի թունավորման գործով: Պարզվել է, որ նույն հաքերները 2022-202422. թիրախավորել են նաև Հայաստանի պետական կառույցների կայքերը, հայտնում է Radar.am-ը։ Մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 13.11.2022 (22:51) ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 25.03.2023 (01:45) ՀՀ առողջապահության նախարարության կայք՝ 13.05.2023 (21:40) ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 02.02.2024 (14:53) Դեռ 2017 թվականին The Insider-ը բացահայտել էր, որ ռուսական հատուկ ծառայությունում գործում են հաքերային ստորաբաժանումներ: Այդ ժամանակ խոսքը վերաբերում էր 26165 ստորաբաժանմանը, որը հայտնի է որպես Fancy Bear կամ APT28: Այն առավել հայտնի է Հիլարի Քլինթոնի, Էմանուել Մակրոնի և տարբեր միջազգային կազմակերպությունների կայքերը կոտրելով։ Հետագայում պարզվել է, որ Sandworm անունով խումբը (74455 ստորաբաժանում), որը գործում է ԳՌՈւ-ի հովանու ներքո, ստեղծել է NotPetya անունով կործանարար վիրուսը, խաթարել է Ուկրաինայի էլեկտրակայանների աշխատանքը և իրականացնել է հարձակումներ ՆԱՏՕ-ի ռազմական կառույցների վրա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |