Փոխնախարար․ ԵՄ բարձրաստիճան պատվիրակություն կայցելի ՀՀ![]() 6 հունիսի 2025 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունից բարձրաստիճան պաշտոնյաների այց է սպասվում Հայաստան։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ ներկայացվել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, հայտնել է Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Բարձրաստիճան պատվիրակության այցը նախատեսված է հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, հայտնում է Արմենպրեսը։ «2024 թվականին սկսել ենք Հայաստանի և ԵՄ–ի միջև գործընկերության նոր օրակարգի մշակման փաստաթուղթը, որը, հուսով ենք, որ մոտ ապագայում կկարողանանք ամփոփել»,–ասաց փոխնախարարը։ Նա նշել է նաև, որ մինչև տարվա ավարտն ակնկալվում է փաստաթղթի ամբողջական ստորագրումը, ինչը, ըստ իր գնահատման, համարվում է բավական իրատեսական։ «Այս առումով, կարծում եմ, դրական զարգացումներ կունենանք նաև Եվրամիությունից այս ամսվա վերջին, մյուս ամսվա սկզբին սպասվող բարձրաստիճան այցի շրջանակներում»,–նշել է Կոստանյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |