Երեւանում ֆուտբոլային հանդիպում է կայացել ՀՀ ԱԳՆ եւ այլազգի դիվանագետների թիմերի միջեւ

PanARMENIAN.Net - Հանրապետության տոնի առիթով մայիսի 31-ին Երեւանի «Միկա» ՖԱ մարզադաշտում կայացել է ֆուտբոլի ընկերական հանդիպում, որին մասնակցում էինՀՀ ԱԳՆ եւ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների եւ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հավաքական թիմերը:



Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության 91-ամյակին նվիրված հանդիպումն ավարտվել է 10:7 հօգուտ դիվանագետների:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ԱԳՆ կազմկոմիտեի եւ «Դիվանագետ» սիրողական ակումբի նախագահ Արմեն Գեւորգյանը, Հայաստանում նման ընկերական հանդիպումները ավանդական բնույթ են կրում եւ հնարավորություն են տալիս դեսպանություններից գործընկերների հետ ոչ պաշտոնական մակարդակով ծանոթանալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---