Գեղամյան. Եկեղեցու վրա հարձակումը Թուրքիայի և Ադրբեջանի ուղիղ և անուղղակի պահանջն է

Գեղամյան. Եկեղեցու վրա հարձակումը Թուրքիայի և Ադրբեջանի ուղիղ և անուղղակի պահանջն է

PanARMENIAN.Net - Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Եկեղեցու վրա հարձակումը «Թուրքիայի և Ադրբեջանի ուղիղ և անուղղակի պահանջն է՝ սա չհասկացողը պիտի հիշի, որ եկեղեցու վրա հարձակումն էլ կուլ տանք, տակը գրեթե բան չի մնալու»։

Նա հրապարակել է նաև Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու լուսանկարը, որն արդեն երկու տարի է ավերված է։

«Այստեղ ես մկրտվել եմ. Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին է՝ մարդու ձեռքով կառուցված Աստծո տներից մեկը։

Արդեն երկու տարի է՝ այն հողին է հավասարեցված Ադրբեջանի կողմից։

Հայաստանի իշխանությունը գրաված մարդիկ, որոնք ոչ միայն իրենց ձեռքով այս տունը նվիրել են թշնամուն, այլև չեն ցավացել դրա համար, այս տունը կոչել են Ադրբեջան, չեն կարող Աստծո ու եկեղեցու պաշտպանության դիրքերից խոսել։

Չեն կարող ոչ միայն որովհետև իրավունքը չունեն, այլև իրենք եկեղեցու ու ամեն ազգայինի թշնամի են։

Եկեղեցու վրա հարձակումը Թուրքիայի և Ադրբեջանի Ուղիղ և անուղղակի պահանջն է։ Սա չհասկացողը պիտի հիշի, որ եկեղեցու վրա հարձակումն էլ կուլ տանք, տակը գրեթե բան չի մնալու։ Հաջորդիվ հասնելու են բոլորի տներին։

Ազգային եկեղեցին մեր վերջին խրամատներից է»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

 Ուշագրավ
---