Էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Արմավիրի մարզպետն է![]() 12 հունիսի 2025 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանըհայտնել է, որ Վաղարշապատն ու Խոյը ենթակա են միավորման, ու այդ համատեքստում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել առաջադրել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին։ «Միավորման գործընթացը փուլային ենք անում, 2026թ․-ին էլ վստահաբար կլինեն համայնքներ, որոնք վերամիավորվեու են, ինչպես՝ 2021թ․։ Սա շարունակական պրոցես է, պայմանավորված չէ քաղաքական հանգամանքներով»,- ասել է Խուդաթյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա պնդել է, թե խոշորացումն այն նպատակով չի արվում, որ իրենց թեկնածուն ավելի խոշոր համայնք ղեկավար, այլ՝ խոշոր համայնքներ ղեկավարելն ավելի հեշտ է։ Իսկ թե ինչու թեկնածությունը կանգ առավ Մեխակյանի վրա, որը մի քանի ամիս է, ինչ մարզպետ է, Խուդաթյանը նշել է, թե նա քաջատեղյակ է համայնքային խնդիրներին։ «Կարծում եմ՝ էջմիածնեցիները, Խոյ համայնքի ներկայացուցիչներն ավելի լավ ընտրություն չունեն, քան՝ Մեխակյանը՝ չունեն»,–ասել է նա։ Մայիսի 15–ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |