Փոխվարչապետ. ՀՀ և ՌԴ միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ![]() 13 հունիսի 2025 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից։ Նա հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ ՌԴ ազգային տոնի առիթով՝ ռուս գործընկերներին մաղթելով բարիք, առողջություն և երջանկություն, իսկ ռուսական պետությանն ու ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցիկ կյանք։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը շարունակաբար կզարգանա՝ նպաստելով երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների բազմաշերտ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը։ «Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, նպատակ ունեն շարունակել բովանդակալի և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,- նշել է փոխվարչապետը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |