Միրզոյան․ Երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, ՀՀ լուծումն առաջին հերթին «Խաղաղության խաչմերուկն» է![]() 13 հունիսի 2025 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Միջերկրական Ռաիսինա» համաժողովի պանելային քննարկման շրջանակում հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի դերը փոխկապակցվածության, տարածաշրջանային նախաձեռնությունների և գլոբալ գործընկերության համատեքստում։ Նա հայտարարել է, որ երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, ՀՀ լուծումն առաջին հերթին «Խաղաղության խաչմերուկն» է։ Նա նշել է, որ Հայաստանը գոհունակությամբ է ընդունում Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը՝ ընդգծելով, որ ՀՀ–ն էլ ունի նման հարաբերություններ թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հնդկաստանի հետ։ Հայաստանը, ըստ նախարարի, տեղաբաշխված է հենց Եվրոպայի և Հնդկաստանի միջև ընկած տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Եթե միացնեք այս երկու երկրները, միակ տարբերակը ծովային ուղին չէ, որը երբեմն կարող է դանդաղ և ոչ անվտանգ լինել։ Ցամաքային ուղիների համար Հայաստանը կենսական դեր ունի՝ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի։ Նա նշել է, որ Հայաստանը սահմանակցում է Վրաստանին, Իրանին, Ադրբեջանին և Թուրքիային։ «Մենք գերազանց հարաբերություններ ունենք չորսից երկու երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ, և մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ այն ըմբռնումով, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ և նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Այսպիսով, մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը: Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, պետք է ասեմ, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գտնվում է այդ միջակայքում: Այնտեղ կա տարածք և միջավայր, որտեղ կարող եք հանգստանալ, վերալիցքավորվել և այնուհետև շարունակել ճանապարհը»,–ասել է նա։ Հարցին՝ արդյոք Հայաստանը դիտարկվում է որպես ապագայի տեխնոլոգիական կենտրոն, Միրզոյանը հաստատել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը տեսանելի քայլեր է անում։ Նա կարևորել է մարդկային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ապահովումը տվյալների կենտրոնների և տեխնոլոգիական ենթակառուցվածքների համար։ Միրզոյանը նշել է, որ ընդամենը երկու օր առաջ Հայաստանում հայտարարվել է խոշոր արհեստական բանականության նախագծի մեկնարկ՝ ֆրանսիական MISTRA-ի, NVIDIA-ի և այլ գործընկերների մասնակցությամբ։ Նրա խոսքով, սա վկայում է, որ Հայաստանը լիովին կարող է դառնալ անվտանգ և հուսալի հանգրվան ԱԲ և ՏՏ ոլորտներում։ Քննարկման ժամանակ, անդրադառնալով փոխկապակցվածության ավելի լայն հեռանկարներին՝ ներառյալ թվային և գիտելիքների կապը, Միրզոյանը շեշտել է, որ աշխարհում գոյություն ունեցող որոշ ուղիներ, որքան էլ որ արդյունավետ թվան տնտեսական տեսանկյունից, երբեմն քաղաքական պատճառներով անհնար են դառնում։ Նա օրինակ է բերել Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունից հրաժարվող Եվրոպան և Հնդկաստանը, որը չի կիրառում ամենաէժան ուղիները՝ աշխարհաքաղաքական պատճառներով։ Այս համատեքստում Միրզոյանը նշել է, որ Հնդկաստանի և Եվրոպայի փոխադարձ ձգտումը միմյանց մոտենալու՝ պայմանավորված է ոչ միայն տնտեսությամբ, այլ նաև աշխարհաքաղաքական ու արժեքային պատկերացումներով։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով ոչ ԵՄ անդամ և ոչ էլ Հնդկաստանից, տեսնում է այս մոտեցման խորքային պատճառները և պատրաստ է աջակցել ավելի արդար ու հավասարակշռված միջազգային կարգի ձևավորմանը։ Նրա խոսքով, այսօրինակ համագործակցությունները պետք է հիմնված լինեն ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու կայունությունը։ «Խաղաղության խաչմերուկն» ըստ Միրզոյանի՝ Հայաստանի պատասխանն է աշխարհաքաղաքական ցնցումներին, լոգիստիկ բարդություններին և նորարարական հեռանկարներին։ Ամփոփելով իր խոսքը՝ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը՝ «Խաղաղության խաչմերուկի» միջոցով, առաջարկում է Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ միջանցքների միավորում, իսկ նորարարական դաշտում ձգտում է դառնալ տեխնոլոգիական ու ԱԲ հանգրվան։ «Հայաստանյան լուծումը, հայաստանյան պատասխանը, առաջին հերթին, երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, «Խաղաղության խաչմերուկն» է: Սա մեր ճանապարհն է՝ Արևմուտք-Արևելք կամ Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ անցումը, որի մասին այս ծրագիրը հոգում է: Եվ երկրորդ՝ նորարարություն, արհեստական բանականություն և տվյալների մեծ կենտրոններ: Ես արդեն ասացի, որ այդ համատեքստում Հայաստանն անվտանգ հանգրվան է»,–ասել է Միրզոյանը։ Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |