Հայկական ընդդիմությունը հրաժարվում է բոլոր մանդատներից, որոնք ստացել է Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքում 1 հունիսի 2009 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր տեղի ունեցած ցույցի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմությունը հրաժարվում է մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքում ձեռք բերված մանդատներից: Նրա խոսքերով, հայկական ընդդիմությունը, որի միակ պահանջն է լինելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իշխանության հետ երկխոսություն չի վարի, եւ նրա համար իրավաբանական ուժ չի ունենալու նախագահի կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ:ՀՀ ԿԸՀ նախնական տվյալներով ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 190 171 ձայն (47.39 տոկոս), «Բարգավաճ Հայաստանը»` 91 141 ձայն (22.71 տոկոս), Հայկական ազգային կոնգրեսը` 69 871 ձայն (17.41 տոկոս): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |