Հուլիսի սկզբին Բրյուսելում կանցկացվի ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 6–րդ նիստը

Հուլիսի սկզբին Բրյուսելում կանցկացվի ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 6–րդ նիստը

PanARMENIAN.Net - Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հուլիսի 7-9-ը կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը։

Նիստին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է պատվիրակություն, որը կգլխավորի կգլխավորի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Գործընկերության խորհուրդը ԵՄ-ն և Հայաստանի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» շրջանակում ստեղծված մարմին է։ Այն ՀԸԳՀ ղեկավար մարմին է և հանդիպում է պարբերաբար՝ տարին առնվազն մեկ անգամ, վերահսկում և պարբերաբար դիտարկում է ՀԸԳՀ կիրարկումը։

 Ուշագրավ
---