Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել![]() 20 հունիսի 2025 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Գործարար և բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ դատարան է ներկայացվել բողոք, ինչը հաստատել է նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Նշվում է, որ մեղադրանքը ներկայացվել է՝ ընդամենը մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութի հիման վրա, մինչդեռ, պաշտպանության կողմը պնդում է, որ այն որևէ հանցակազմ ընդհանրապես չի պարունակում, մեղադրանքն ապօրինի է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Կարապետյանի, բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու կոչերի հիմքով, թեև, ըստ պաշտպանող կողմի, Կարապետյանը ընդամենը Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությամբ հանդես եկած հայտարարություն է արել՝ ի պատասխան դրա դեմ իրականացվող հարձակումների։ Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվում է ՔԿ–ում, իսկ երեկոյան նա 2 ամսով կալանավորվեց՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |