ԱԳՆ. ՀՀ–ն համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը![]() 20 հունիսի 2025 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ–ն համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը «Փախստականների համաշխարհային օրը մենք ընդգծում ենք միջազգային հանրության համակարգված ջանքերի կարևորությունը՝ փախստականների իրավունքների և խնդիրների լուծման գործում: Միայն իրական համագործակցության և ընդհանուր պատասխանատվության միջոցով կարող ենք ապահովել կայուն լուծումներ: Հայաստանը համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ապահովելու փախստականների ինտեգրումը մեր սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացմանը: Բավարարելով նրանց կարիքները՝ մենք ներդրումներ ենք կատարում մեր համայնքների դիմակայունության և աճի մեջ»: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |