ՇՄՆ–ն հերքել է միջուկային վառելիքի թափոններ ՀՀ տեղափոխելու մասին ապատեղեկատվությունը![]() 28 հունիսի 2025 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հերքել է միջուկային վառելիքի թափոններ ՀՀ տեղափոխելու մասին ապատեղեկատվությունը: «Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը կոչ է արել բոլորին՝ զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ևս անդրադարձել է թեմային։ «Հիբրիդային պատերազմ, բան՝ ամեն ինչ հասկացանք։ Բայց եթե որևէ մեկը լրջորեն պետք է հարցնի, թե ճի՞շտ է, որ «Դիլիջան» ազգային պարկում ուրանի թափոններ ենք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ»,- գրել է նա։ Ավելի վաղ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե իբր ֆրանսիական Courrier France 24 պարբերականի հոդվածի համաձայն՝ «ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան»: Նման հոդված է հրապարակել ադրբեջանական APA-ն ֆրանսիական Courrier France 24 պարբերականին վկայակոչելով, որի հղումը, սակայն, չկա։ Ռուսալեզու հոդվածը կոչվում է «Ֆրանսիական ընկերությունը ռադիոակտիվ թափոններ է ուղարկում Հայաստան․ Հետազոտություն»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |