Մամիջանյան․ Իմպիչմենտի փաստաթղթի տակ դեռևս 6 ստորագրություն է![]() 1 հուլիսի 2025 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ձևաթղթի տակ դեռևս 6 ստորագրություն է՝ նույն խմբակցության պատգամավորներինը։ Այդ մասին ասել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, հայտնում է Radar Armenia-ն։ «Քննարկումներ գնում են։ Մենք պատրաստ ենք Վեհափառ հայրապետի և արքեպիսկոպոս Աջապահյանի համաձայնության դեպքում սատարել վերջինիս թեկնածությունը։ Եվ դա նախապայման չէ։ Միևնույն ժամանակ, ակնկալում ենք, որ եթե թեկնածուն չհամաձայնվի, բոլոր այն մարդիկ, ովքեր սատարում են այդ գործընթացին, կկանգնեն արդեն իսկ մեկնարկած գործընթացին, այն է՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ նախաձեռնված գործընթացին։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է, որովհետև մեզ համար երկրի ազատագրումն է նպատակ»,- ասել է նա։ Մամիջանյանը նշել է, որ անկախ թեկնածուի անձից, երկու դեպքում էլ նախքան գործընթացի պաշտոնական մեկնարկը անհրաժեշտ է ապահովել 54 պատգամավորի ստորագրություն՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։ Ինչ վերաբերում է Միքայել Աջապահյանի՝ առաջադրվելու ցանկության բացակայությանը, Մամիջանյանն արձագանքել է, որ ներկա պահին որևէ լրացուցիչ տեղեկություն այդ առումով չունեն։ Նրա փոխանցմամբ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոչ ոք առայժմ այդ փաստաթղթի տակ ստորագրություն չի դրել։ «Գոյություն ունի վարչապետին անվստահություն հայտնելու 1 ձևաթուղթ՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ։ Դրա տակ կա 6 ստորագրություն, այդ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ստորագրեն դրա տակ. այլ լուծում չկա։ Չեն եկել, չեն ստորագրել։ Ես վստահ եմ, որ մեր գործընկերները գիտեն, որ վարչապետի անվստահության գործընթացին միանալը նշանակում է գալ և ստորագրել, կամ ուղղակի ստորագրել այդ ձևաթղթի տակ, որն իրենք ուղղակի չեն արել»,- ասել է Մամիջանյանը։ «Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտնել է իր պատրաստակամության մասին՝ մասնակցելու գործընթացին 28 ստորագրությամբ, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունից նշվում է, որ այդ ստորագրությունները փաստացի չեն ընդգրկվել իրենց պատրաստած փաստաթղթում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |