Սիմոնյանը՝ ՌԴ–ից արձագանքների մասին․ Սա պետք է դադարեցնել՝ կամ դուք դա կանեք, կամ մենք![]() 2 հուլիսի 2025 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ռուս գործընկերների արձագանքին իր այն հայտարարությանը, որ պետք է լրջորեն քննարկել ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը, զարմացել է, որ ոչ ոք հարց չի տվել, թե՝ ինչո՞ւ։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։ Ըստ նրա, «հայ–ռուսական հարաբերությունները կործանելու խնդիրը» լավագույնս լուծում են ոչ թե արևմտյան հատուկ ծառայություններնը կամ ՀԿ-ները, այլ որոշ ռուսական պետական հեռուստաալիքներ, լրագրողներ և խմբագիրներ»։ «Կարդալով իմ ռուս գործընկերների արձագանքները, ես ակամա ինքս ինձ մի պարզ, բայց կարևոր հարց եմ տալիս. մի՞թե այս հարգված մարդկանցից ոչ մեկը չի հարցնում իրեն՝ ինչո՞ւ։ Կամ իսկապե՞ս ինչ-որ մեկին թվում է, որ «արևմտյան կառույցների ազդեցության», «մարդու իրավունքների խախտումների» և «Ռուսաստանի և Հայաստանի միջև դարավոր բարեկամության, որը ինչ-որ մեկը փորձում է ոչնչացնել» մասին անգիր սովորած արտահայտությունները կրկնելով՝ կարելի է կրկին խաչակնքվել, հիշատակել Ուկրաինան և այս հին, վաղուց մաշված ռետինե ժապավենը ձգել հայկական համատեքստին։ Իրականում, անհրաժեշտ չէ մեղավորներ հորինել. բավական է պարզապես միացնել հեռուստացույցը։ Որովհետև «հայ–ռուսական հարաբերությունները կործանելու խնդիրը» լուծելու լավագույն մարդիկ ոչ թե արևմտյան հատուկ ծառայություններն են, ոչ թե առասպելական գործակալները և ոչ թե ՀԿ-ները, այլ որոշ ռուսական պետական հեռուստաալիքներ, լրագրողներ և խմբագիրներ։ Երբ՝ – ռուսական պետական հեռուստաալիքները վիրավորում են Հայաստանի ընտրված իշխանություններին ամենավիրավորական խոսքերով, երբեմն՝ բացահայտ անպարկեշտությամբ, – համակարգված կերպով հակադրում են հայ հասարակությունը սեփական իշխանություններին՝ մոռանալով, որ մեր իշխանությունները ընտրվում են ուղղակի և ազատ ընտրություններով, – կասկածի տակ են դնում ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը և նույնիսկ գոյությունը, – կոչ են անում հանրահավաքների՝ նշելով ամսաթիվը, ժամը և վայրը, իրականում դեմ արտահայտվելով գործող սահմանադրական կարգին, – բացահայտորեն դատապարտում են իրենց երկրի օրենքը կատարող հայ իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները, – և միջամտում են Հայաստանի ներքին կյանքի բոլոր ոլորտներին՝ քաղաքական գործընթացներից մինչև ազգային խորհրդանիշներ։ Ես առաջարկում եմ Մոսկվայի իմ գործընկերներին գոնե մեկ րոպե պատկերացնել հակառակ իրավիճակը: Ի՞նչ կասեիք, եթե հայկական պետական հեռուստաալիքներով՝ – հաղորդավարները վիրավորեին Ռուսաստանի նախագահին և ղեկավարությանը, – քննարկեին Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը և հայտարարեին, որ «Ռուսաստանը չպետք է գոյություն ունենա», – եթեր հեռարձակեին ռազմական գործողության ռեպորտաժներ՝ քննադատելով ռուսական բանակի գործողությունները, – վերլուծեին Ռուսաստանի քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործերը։ Այո՛, այո՛, հարգարժան քաղաքական գործիչներ, սենատորներ, հեռուստահաղորդավարներ, պատգամավորներ, մեկնաբաններ և հրապարակախոսներ։ Սա է այն, ինչ ամեն օր ռուսական հեռուստաալիքների էկրաններից լցնում են մեր քաղաքացիների գլխին։ Սա այն է, ինչ իրականում կործանում է ռուս-հայական հարաբերությունները՝ ոչ թե Արևմուտքը և, իհարկե, ոչ հայ ժողովուրդը կամ քաղաքական գործիչները։ Այսպիսով, սովորական կլիշեների և վհուկների որսի փոխարեն՝ փորձեք վերջապես ինքներդ ձեզ տալ մեկ, բայց անկեղծ հարց. ինչո՞ւ։ Եվ ոչ թե՝ ո՞վ։ Սա պետք է դադարեցվի։ Կամ դուք դադարեցնեք, կամ մենք»,–ասվում է գրառման մեջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է լրջորեն քննարկել ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը: «Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը ՀՀ փակված է, բայց եթե պետական ալիքներն իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերին, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»,-ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |