Դանիելյան․ Բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորդում է իրավապահներին

Դանիելյան․ Բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորդում է իրավապահներին

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում ընթացող քննչական գործողությունները բնութագրել է որպես «բռնաճնշումների շարունակություն»։

«Տեռորի, բռնաճնշումների շարունակությունն է»,– ասել է Դանիելյանը, հայտնում է Panorama.am-ը։

«Բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորոդում է իրավապահ մարմիններին, որ էլ ավելի ճնշումները մեծացնեն, բռնաճնշումները շատացնեն: Գիտեք, որ սա քաղաքական գործի շրջանակում է, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր՝ բոլորին կտանեմ ԱԱԾ պադվալները կլցնեմ», — նշել է Դանիելյանը։

Քննչական կոմիտեն հաստատել է՝ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվել քրեական վարույթի շրջանակում:

 Ուշագրավ
---