Գալյանը ՀԷՑ–ի պետականացման առումով որևէ խնդիր չի տեսնում![]() 3 հուլիսի 2025 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀԷՑ–ի պետականացման մեջ որևէ խնդիր չի տեսնում։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրել է, որ քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ–ի աշխատանքից։ Դիտարկմանը, որ դժգոհ են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից, նա չի բացառել, որ այս հարցով էլ կարող են քննարկումներ ծավալվել։ «Վեոլիա ջրի» հետ կապված այլ լուծումներ ևս կարող են քննարկվել, ես հիմա չեմ կարող այս մասին խոսել»,– ասել է Գալյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նախարարի խոսքով՝ ՀԷՑ–ի աշխատանքներից դժգոհությունները եղել են ավելի վաղ, քան Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունները։ Նա վստահեցրել է, որ խնդիրների լուծման հրահանգներն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եղել են ավելի վաղ։ Սրբուհի Գալյանը վստահ է՝ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններն են հաջորդել ՀԷՑ–ի հետ կապված խնդիրների լուծման հանձնարարականին։ «Գուցե՞ այդ հայտարարությունները, որոնք արվել են համապատասխան անձանց կողմից, պայմանավորված են հենց այդ խնդիրների քննարկմամբ և հանձնարարականներով, որոնք տրվել են այդ խնդիրը լուծելու համար։ Ես գիտեմ և ասում եմ՝ այո»,– շարունակել է Գալյանը։ Իսկ որքանով է իրավաչափ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սպառնալը քաղաքացիներին աշխատանքից հեռացնել, եթե մասնակցեն ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ցույցերին։ «Որևէ մեկը չի կարող սպառնալ ազատ կամքի իրացման հետ կապված, եթե այդ կամքն իրապես ազատ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պարտադրաբար, ոչ թե կամավոր կերպով հավաքներին մասնակցելու դեպքում կարող է ունենալ որոշակի հետևանքներ»,– նշել է Գալյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, ովքեր «զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»։ Նա հավելել է, որ ովքեր «ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |