ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ը պետականացնելու հնարավորություն տվող օրենքը![]() 9 հուլիսի 2025 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։ «ՀՀ նախագահը ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը»,–հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն է տալիս։ Հունիսի 18-ին, երբ ՀԷՑ-ի սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ եկել է պահը, երբ անհրաժեշտ է պետականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։ Փաշինյանը նաև նախազգուշացրել էր, որ աշխատանքից կհեռացվեն այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցում պետության հետ։ Հունիսի 24-ին վարչապետը հայտնել էր, որ ՀԷՑ-ի պետականացման ծրագրային փաթեթը պատրաստ է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |