«Տաշիրը» կոչ է անում իրավապահ մարմիններին գործել Սահմանադրության և օրենսգրքի շրջանակներում![]() 9 հուլիսի 2025 - 12:00 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել` կոչ անելով իրավապահ մարմիններին «գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում»։ Կոչ է արվում նաև «բացառել ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր»։ «Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։ «Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում: Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր»: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն է տալիս։ Հունիսի 18-ին, երբ ՀԷՑ-ի սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ եկել է պահը, երբ անհրաժեշտ է պետականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։ Փաշինյանը նաև նախազգուշացրել էր, որ աշխատանքից կհեռացվեն այն աշխատակիցները, ովքեր չեն համագործակցում պետության հետ։ Հունիսի 24-ին վարչապետը հայտնել էր, որ ՀԷՑ-ի պետականացման ծրագրային փաթեթը պատրաստ է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |