Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին![]() 11 հուլիսի 2025 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ Նա շնորհավորել է գնդապետ Քրոուին նշանակման առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան համագործակցությանը պաշտպանության ոլորտում՝ շեշտելով դրա ընթացիկ մակարդակը և զարգացման հնարավորությունները։ Երկուստեք բարձր են գնահատել առկա գործակցությունը։ Ամերիկյան կողմը, իր հերթին, հայտնել է, որ «պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին»: Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |