Սիմոնյան. Քոչարյանի փխրուն հոգին ալեկոծվել է՝ նորից ինձ դատի է տվել![]() 11 հուլիսի 2025 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեգնանքով է արձագանքել է իր դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոր դատական հայցին։ Նա գրառում է արել Տելեգրամի ալիքում։ «Ռոբերտ Քոչարյանի փխրուն հոգին կրկին ալեկոծվել է: Նա նորից ինձ դատի է տվել: Կարդալով իմ գրառումը՝ ՎՈԻՆԻ դեմքի ջղաձգումներն ավելի ու ավելի են ակտիվացել և Հունաստանի ամբողջ հանգիստը տակն ու վրա է եղել: Միջերկրածովյան արևն այլևս նորմալ չի տաքացնում, ժպտերես հույն մատուցողուհու առավոտյան՝ յասու Ռոբը չի ուրախացնում, ծովն շատ ալիքոտ է և հարմար չէ սերֆինգի համար, Հայաստանում ում վրա հույս էր դրել, պարզվեց նույն իմպոտենտն են»,–գրել է նա։ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցն է ներկայացրել դատարան ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պահանջում է հրապարակային ներողություն խնդրել: Քոչարյանը պահանջում է, որ ԱԺ նախագահը ներողություն խնդրի և իր խոսքերի հերքումը հրապարակի Telegram ալիքում և ֆեյսբուքյան էջում: Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Քոչարյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նա պահանջում է հրապարակային ներողություն խնդրել և հերքել իր կեղծ ու վարկաբեկող արտահայտությունները ։ Քոչարյանը պահանջում է Փաշինյանից բռնագանձել 6 մլն դրամ, իսկ Սիմոնյանից ՝ 9 մլն դրամ ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |