Firebird-ն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ՀՀ–ում 100 ՄՎ ԱԲ կենտրոնի ծրագիրը![]() 11 հուլիսի 2025 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Firebird ընկերությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում 100ՄՎ ԱԲ տվյալների կենտրոն գործարկելու իր ծրագրերը, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։ Նշվում է, որ դա նորարարական գործընկերություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ միտված հայ-ամերիկյան տնտեսական կապերի խթանմանը և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջատար տարածաշրջանային դիրքի ամրապնդմանը։ «Հայ-ամերիկյան համագործակցության ու երկուստեք աճի հեռանկարն իրապես ոգևորիչ է»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանին, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Firebird ընկերությունը, ՀՀ Կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |