Դեսպան Բալայանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործակցության խորացման ուղղությամբ արված քայլերը![]() 12 հուլիսի 2025 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ Diplomatic World միջազգային ամսագրի հետ համատեղ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ՀՀ և ԵՄ գործընկերության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ գործընթացները։ ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման գլխավոր բանախոս՝ դեսպան Տիգրան Բալայանը լայնածավալ անդրադարձ է կատարել Հայաստանի կառավարության՝ Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ ձեռնարկած գործողություններին։ Նա ներկայացրել է այն հնարավորությունները, որոնք գոյություն ունեն այս համագործակցությունը խորացնելու համար, և մատնանշել է այն խոչընդոտները, որոնց բախվում են կողմերը այդ գործընթացում։ Տարածաշրջանային գործընթացներին անդրադառնալով՝ Բալայանը հատկապես կարևորել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նշանակությունը՝ այդ համատեքստում ներկայացնելով կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական միության տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներ, վերլուծական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել կարծիքներով ու հղել հարցեր դեսպան Բալայանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |