Վարչապետը՝ ՀՅԴ–ի մասին․ Կուսակցության փակումը իրավական որոշումների տիրույթում է![]() 16 հուլիսի 2025 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը փակելու մասինհարցը երկու մաս ունի՝ քաղաքական և իրավական։ Նա անդրադարձել է ՔՊ–ից հնչած այն կարծիքին, թե պետք է փակել ՀՅԴ–ն Հայաստանում։ «Քաղաքական գնահատականը քաղաքական գնահատական է, բայց կուսակցության փակումը իրավական որոշումների տիրույթում է։ Եթե տենց իրավական բազա կկուտակվի, դա իրավական խնդիր է, քաղաքական մոտեցման հարց չէ»,-ասել է նա ասուլիսի ընթացքում։ Անդրադառնալով այն խոսակցություններին, որ ՔՊ-ն փոփոխությունների փուլում է և կուսակցությունում մնալու են միայն ակտիվ գործիչները՝ Փաշինյանն ասել է, որ կուսակցությունում մնում են այն մարդիկ, որոնք ուզում են մնալ և ում կուսակցությունից հեռացնելու հիմքեր չկան։ Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ-ականների տներում, որոնցից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։ Մի քանի օր նրանց մեծ մասն ազատ է արձայվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |