Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրիտանիայի դեսպանի հետ![]() 16 հուլիսի 2025 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի առիթով։ «Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ-ՄԹ հարաբերություններն ապագայում կշարունակեն ավելի զարգանալ»,- ասված է հաղորդագրությունում։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև մի շարք այլ հարցերի, որոնք հետաքրքրություն են ներկայացրել երկուստեք։ Սեպտեմբերից Մեծ Բրիտանիան նոր դեսպան կունենա ՀՀ–ում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |