Քվեաթերթիկները կվերահաշվարկվեն քննիչների եւ լրագրողների հետ միասին 3 հունիսի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներում նշված փաստերի ստուգման, նպատակով հունիսի 4-ին կվերահաշվարկեն թիվ 8/01 եւ 8/03 ընտրատեղամասերի քվեաթերթիկները:Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացի թափանցիկությունը՝ քվեաթերթիկների պարկի բացումը տեղի կունենա հրապարակային, որին կարող են ներկա գտնվել բոլոր շահագրգիռ կողմերի՝ ԶԼՄ-ների, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների, կուսակցությունների, նախընտրական դաշինքների ներկայացուցիչները: Տվյալ գործընթացը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |