Փաշինյանն` Ալ-Սիսիին. ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսի խաղաղարար ջանքերին![]() 23 հուլիսի 2025 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի առթիվ՝ շեշտելով միջպետական համագործակցության ու խաղաղարար ջանքերի կարևորությունը։ Նա նշել է, որ Հայաստանն աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս եմ, որ ընթացիկ տարում ակնկալվող միջպետական բնույթի միջոցառումները կնպաստեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը։ Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,–ասվում է ուղերձում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |