Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար![]() 1 օգոստոսի 2025 - 18:27 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գյումրու «Ղարս» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։ Մինասյանը հաստատել է իր նոր նշանակման փաստը, հայտնում է Factor.am-ը։ «Առաջարկը ստացա, քանի որ պետք է Գյումրիում մնամ, մանդատս կարող եմ պահել, ընդունեցի»,-ասել է նա։ Օրեր առաջ մամուլը գրել էր նրա հնարավոր նշանակման մասին՝ որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Մինասյանը այդ լուրը հերքել էր՝ նշելով, թե չի ընդունի որևէ առաջարկ, որը կարող է խանգարել իր ավագանու անդամի լիազորություններին։ Մինչ նոր պաշտոնը ստանձնելը նա ղեկավարել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնը։ Անդրադառնալով իր նոր ոլորտին՝ Մինասյանն ասել է, որ կառավարիչ է պետք։ «Կառավարիչ է պետք, այնպես չէ, որ անպայման պետք է էլեկտրիկ լինես։ Խնդիրները, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիներին, ինձ էլ ծանոթ են»,-ասel 1 Մինասյանը։ Նրա խոսքով՝ արդեն օգոստոսի 4–ից կսկսի պաշտոնավարել։ Այսօր նա հանդիպել է աշխատակազմին, իսկ առաջիկայում մտադիր է նաև կադրային փոփոխություններ իրականացնել՝ նշելով, որ բարեխղճությունն ու պրոֆեսիոնալիզմը լինելու են գլխավոր չափանիշները։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։ ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |