Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ–ամերիկյան զորավարժությունը![]() 12 օգոստոսի 2025 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին մեկնարկում է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը կտևի մինչև օգոստոսի 20–ը։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ստորաբաժանումները, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի զինվորականներ։ Վարժանքները նախատեսում են խաղաղապահ առաջադրանքների պատրաստում և իրականացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով բժշկական տարհանման ընթացակարգերին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը, զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |