Կարապետյան․ Ընդդիմությունը փափագում էր, որ Իրանն ու ՌԴ–ն պատերազմ կհայտարարեն Հայաստանին![]() 12 օգոստոսի 2025 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ, ԱՄՆ և Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթերին, գրել է, որ «ընդդիմությունը կանխատեսում և փափագում էր, որ Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին»։ Ըստ նրա՝ ընդդիմությունը բոլորովին չի պատկերացնում, թե որքան բարդ քաղաքականություն են վարում պետություն ունեցող ժողովուրդները։ «Պատերազմ չհայտարարվեց, և ահա դժկամորեն-ծուլորեն հրապարակվում են ընդդիմության հայտարարությունները, որտեղ նորից ու կրկին տեղ է գտել հինուբարի օքսիմորոնը՝ հետ բերել մի կողմից արդարությունն ու մարդու իրավունքները և մյուս կողմից Ռուսաստանին։ Այսպես ՀՀԿ-ն մեղադրում է կառավարող ուժին «գեոպոլիտիկ արկածախնդրության մեջ» և պահանջում «արդարության վրա հիմնված» խաղաղություն։ «Հայաստան» դաշինքը նույնպես պահանջում է «միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշներ» և միևնույն ժամանակ «շահերի բազմակողմ համադրում» և «արտաքին դաշնակիցների ներգրավում»։ Մի խոսքով ընդդիմությանը պետք է մի բան, որը կամ գոյություն չունի, այն է՝ աշխարհաքաղաքական արդարություն կամ մի բան, որ իհարկե գոյություն ուներ՝ աշխարհաքաղաքական «ազդեցության գոտի» հռչակված Հարավային Կովկասում աշխարհից արդարություն պահանջող հայ ժողովուրդ և հարատև կոնֆլիկտ»,–գրել է նա։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |