Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում![]() 14 օգոստոսի 2025 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Ucom-ը հայտարարել է Երևանի Սիլիկյան թաղամասում ընկերության գերարագ ֆիքսված ցանցի գործարկումը հաջողությամբ ավարտելու մասին։ Սիլիկյան թաղամասի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթում և առավել շահավետ պայմաններով։ Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը հատուկ առաջարկ է նախատեսել թաղամասում բնակվողների համար, որը կգործի 2025թ. օգոստոսի 13-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ մեկ ամիսը կտրամադրվի անվճար։ «Մեր կարևորագույն առաքելությունն է Հայաստանում բոլորի համար հասանելի դարձնել կապի բարձրորակ և ժամանակակից ծառայությունները։ Բաժանորդների հանդեպ հոգատարությունը Ucom-ի համար առաջնային է, դրա համար մենք ստեղծել ենք միավորված և շահավետ փաթեթներ, որոնք ներառում են տան ինտերնետը, շարժական կապն ու հեռուստատեսությունը՝ դարձնելով դրանք առավել պահանջված և արդյունավետ։ Հուսով եմ, որ Սիլիկյան թաղամասի բնակիչները կօգտվեն մեր տրամադրած հնարավորություններից և կվայելեն Ucom-ի ցանցի արագությունն ու որակը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 2025 թվականին Ucom ֆիքսված ցանցն արդեն հաջողությամբ գործարկվել է նաև Երևանի Հին Ավան, Անաստասավան և Հաղթանակ թաղամասերում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |