ԱԽ քարտուղարը կմեկնի Ֆրանսիա![]() 3 սեպտեմբերի 2025 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ աշխատանքային այցով։ «Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,- ասված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Մինչ այդ Գրիգորյանն այցով Իրանում էր։ Այդ երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը նա ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ–ում ստորագրված փաստաթղթերը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |