Գրիգորյանը Սլովակիայում քննարկել է ՀՀ-ԵՄ գործակցության ընդլայնման հարցեր![]() 9 սեպտեմբերի 2025 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ երկրի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկի հետ քննարկել է Հայաստանի և Եվրամիության համագործակցության խորացման համար հայկական ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Գրիգորյանն ու Էշտոկը կարևորել են Հայաստանի ու Սլովակիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների դերը դրա ընդլայնման համար: Կողմերը գաղափարներ են փոխանակել երկկողմ գործընկերության խորացման ուղիների շուրջ՝ առանձնացնելով մի շարք հիմնական ուղղություններ: Պետքարտուղարի խնդրանքով, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքի շրջանակում ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |