Թեհրանում հանդիպել են Իրանի, ՀՀ–ի և Հնդկաստանի ԱԳՆ–ների ներկայացուցիչները․ Խոսել են նաև Չաբահար նավահանգստի մասին![]() 9 սեպտեմբերի 2025 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8–ին օրը Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների տարածաշրջանային գլխավոր տնօրենների մակարդակով քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլը։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկումները կայացել են կողմերի փոխհամաձայնությամբ։ Հանդիպման ընթացքում երեք պետությունները կարևորել են համագործակցության ընդլայնումը և ավելի խորը փոխգործակցության անհրաժեշտությունը՝ հատկապես հաղորդակցման ոլորտում, Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) զարգացմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, ինչպես նաև Չաբահարի նավահանգստի ռազմավարական նշանակությամբ պայմանավորված, հայտնում է Radar Armenia-ն։ Նրանք անդրադարձ են կատարել նաև տնտեսության, առևտրի, մշակույթի, ժողովուրդների փոխհարաբերությունների ու այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում հարաբերությունների խորացման հնարավորություններին և մշակել են համապատասխան ռազմավարություններ։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ եռակողմ հաջորդ հանդիպումն անցկացվելու է Հայաստանում՝ հաջորդ տարում։ 2023 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բեռնափոխադրումների կազմակերպման և Չաբահարում գործառնական կետ բացելու համար։ Երթուղու գործարկման ժամկետները, սակայն, հետաձգվել են Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |