ՀՀ կժամանեն ՆԱՏՕ-ի ԽՎ ասոցացված երկրների պատվիրակներ և փորձագետներ![]() 12 սեպտեմբերի 2025 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցող կազմակերպության անդամ և ասոցացված երկրների մոտ 160 պատվիրակ, միջազգային և տեղական փորձագետ, հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Պատվիրակությանն ընդունելու մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Պատվիրակության այցը Հայաստան նախատեսվում է սեպտեմբերի 22-23-ը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան։ Քննարկումների հիմնական թեման դարձել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության և զարգացման կարևորությունը։ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունել է նաև ՀՀ նախագահը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |