«Պատիվ ունեմը» վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ է ներկայացրել![]() 16 սեպտեմբերի 2025 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել։ Նախագիծը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նախագիծը կոչվում է «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին»։ Խմբակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները՝ էականորեն շեղվելով իր իսկ ներկայացրած և խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այդ քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում, լրջագույն խնդիրներ առաջացնելով Հայաստանի Հանրապետության համար՝ վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան:
Ազգային անվտանգության համակարգը հիմնովին խարխլվել է՝ ի ցույց դնելով գործող իշխանության անպատասխանատվությունը, անկարողությունը, կեղծավորությունն ու հրաժարումը ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, արժեքներից, կանոններից, ինչը հանգեցրել է ծանրագույն հետևանքների ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության ապահովման, ռազմական սպառնալիքների զսպման և չեզոքացման գործում.
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախյան հակամարտության՝ տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումների ոչնչացում, արդյունքների զրոյացում և սեփական զրոյական կետից մեկնարկած բանակցային գործընթացի ձախողում, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմ, Արցախի Հանրապետության ճանաչում Ադրբեջանի կազմում, իր բնօրրանում էթնիկ զտման ենթարկված, Արցախից բռնի տեղահանված արցախայության խնդիրների նկատմամբ ՀՀ կառավարության անտարբեր վերաբերմունք և անգործություն: Այս ամենը ՀՀ կառավարության ղեկավարի կողմից իրականացված ձախողված ռազմական և դիվանագիտական քաղաքականության ուղղակի հետևանքն է:
ՀՀ կառավարությունը չի ցուցաբերել անհրաժեշտ վճռականություն և պետական մտածողություն՝ հայ ռազմագերիներին, ինչպես նաև պատանդի կարգավիճակում Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում, մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից վերադարձնելու հարցում։ Ավելին՝ կառավարությունը ցուցաբերել և ցուցաբերում է հանցավոր անգործություն այս հարցում: Սա անուղղակի մեղսակցություն է Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին։
ՀՀ տարածքային ամբողջականությունը հայտնվել է լրջագույն սպառնալիքի տակ՝ Հայաստանի սահմանների նկատմամբ պարբերաբար ոտնձգությունների և ադրբեջանական զինված ուժերի շարունակական ներխուժումների հետևանքով։ 2021 թվականից սկսած՝ թշնամական ուժերը բազմիցս խախտել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, գրավել տարածքներ ՀՀ սահմանամերձ շրջաններում, և դա կատարվել է ՀՀ կառավարության բացահայտ անգործության ու անփութության պայմաններում։ Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան։ Ավելին՝ բազմիցս արված հայտարարությունները, որ ՀՀ տարածքում օտար զինված ուժերի ներկայությունը «վիճարկելի սահմանների խնդիր» է, կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի գոյությունը: Սա պետական ինքնիշխանության թուլացման և տարածքային ամբողջականության խաթարման անհերքելի վկայություն է։
Ըստ կառավարության ծրագրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը կոչված է ծառայել Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը և պետք է լիներ կառավարության առաջնահերթությունների շարքում: Այս տարիներին կառավարության իրականացրած քաղաքականությունը տրամագծորեն հակառակ է իր ծրագրին: Կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չի դիտարկում որպես առաջնահերթություն, այլ ամբողջությամբ հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ 2. Արտաքին քաղաքականություն՝ արկածախնդրություն և զիջում Գործող կառավարության վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն վնասվել է, միջազգային ասպարեզում երկրի դիրքերը էապես թուլացել են։
Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող՝ միակողմանի զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը, որը քողարկվում է «խաղաղության դարաշրջանի» և «խաղաղության խաչմերուկի» կեղծ հռետորաբանությամբ, իրականում աղերս չունի կայուն, երաշխավորված, երկարաժամկետ, արժանապատիվ խաղաղության հաստատման հետ: Այս քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին հերթական պահանջների առաջադրմանը և պարունակում է նոր ագրեսիայի վտանգ: Հայաստանը կորցրել է իր երբեմնի ամուր դիրքերը բանակցային գործընթացում, իսկ միջազգային դերակատարները հայկական շահերը սկսել են ընկալել որպես երկրորդական՝ խուսափելով Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություններին հստակ արձագանքելուց։
Հայաստանի հարաբերությունները, ՀՀ գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով, վատթարացել են ավանդական ռազմավարական դաշնակիցների և գործընկերների հետ՝ առանց բավարար և կենսունակ այլընտրանքային անվտանգության համակարգերի ձևավորման։ Անկայուն տարածաշրջանում Հայաստանը հայտնվել է խոցելի և մեկուսացված վիճակում։ 3. Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատարած խախտումներ Կառավարությունը համակարգված կերպով և անթաքույց քանդում է ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում։
Արդարադատության գրոտեսկային ընկալումներով գործող իշխանությունները դատական համակարգը հարմարեցրել են իրենց քաղաքական հակառակորդներին՝ քաղաքացիական ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, իշխանությանը ակտիվ քննադատողներին և այլախոհներին հետապնդելու, թիրախավորելու, անհիմն ազատազրկելու համար: Ակնհայտորեն մերժվում է այլակարծությունը: Խաթարված է ժողովրդավարական ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը, ինչը հանգեցրել է իրավական պետության սկզբունքի աղճատմանը, հիմնարար ազատությունների սահմանափակմանն ու քաղաքական հետապնդումների աճին:
Հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի, հավաքների և մամուլի ազատության վրա իշխանության կողմից համակարգված հարձակում է տեղի ունենում, որն արտահայտվում է լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների, բռնության և քաղաքական դրդապատճառներով դատական հայցերի միջոցով: Հրահանգավորված կերպով քաղաքացիական խաղաղ հավաքների անօրինական սահմանափակումներ են տեղի ունենում ՝ հաճախ կիրառելով անհամաչափ ուժ և բռնաճնշումներ: Սա կաշկանդում է հանրային դիսկուրսը և հակասում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ 4. Ծաղկող կոռուպցիա և հովանավորչություն Կոռուպցիան ոչ միայն չի վերացվել, այլ նույնիսկ չի էլ նվազել. այն վերաբաշխվել է «հեղափոխական» էլիտայի ներկայացուցիչների միջև: Կոռուպցիայի դեմ կառավարության պայքարը իմիտացիա է, որի ներքո կոռուպցիան դարձել է համակարգային, համատարած և անպատիժ: Թափանցիկության խոստումների ներքո, գործող վարչակազմը ստեղծել է աննախադեպ կոռուպցիայի միջավայր։
Բարձրաստիճան պաշտոնյաները գործում են անպատժելիորեն, մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները օրենքները զենք են դարձել քաղաքական հակառակորդների դեմ, այլ ոչ թե օգտագործվում են կաշառակերության դեմ իրական պայքարի համար։
Տնտեսական անկայունություն և արտագաղթ Տնտեսությունն անկում է ապրել՝ արտագաղթի և ներդրումային միջավայրի վատթարացման պայմաններում։ Աղքատությունն ու գործազրկությունը խորացել են։
Պետությունը լրջորեն ձախողել է Արցախից տեղահանված մոտ 140,000 քաղաքացիների կարիքների բավարարումը, նրանց ինտեգրման ու պաշտպանության քաղաքականությունը»«–ասվում է նախագծում։ Այս ամբողջ համապարփակ ձախողումը, ըստ «Պատիվ ունեմի», Նիկոլ Փաշինյանի անհատական քաղաքականության և որոշումների արդյունքն է։ մենք հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը։ Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Կառավարության աղետալի գործունեությունը պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն և սոցիալական ապահովություն, ցույց է տալիս նրա հիմնարար անգործունակությունը և տեսլականի բացակայությունը։ Այս ձախողումների ազդեցությունը վտանգում է հայկական պետականության ապագան։ «Ուստի, մենք հայտարարում ենք, որ այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործըթնացն է, որը ենթադրում է հետևյալ քայլերի հերթականությունը.
Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները»,–ասվում է նախագծում։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, հիմք ընդունելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում որոշել է՝ Սահմանադրական «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես գալ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ։ Որպես նոր վարչապետի թեկնածու նրանք առաջադրել են Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |