ՀՀ–ն կմասնակցի Մինսկում ԱՊՀ վարչապետների հանդիպմանը, բայց ձևաչափը դեռ չի որոշվել![]() 16 սեպտեմբերի 2025 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։ Միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 29-ին Մինսկում։ Օրակարգում նախատեսվում է քննարկել 14 հարց, հայտնում է Sputnik Արմենիան։ «Հայաստանը ևս հաստատել է իր մասնակցությունը։ Այժմ այդ հարցը մշակվում է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ հայկական կողմը պետք է որոշում կայացնի՝ իր մասնակցությունն ավելի արդյունավետ տեսնելու համար։ Հետևաբար, նրանք են կայացնելու որոշումը», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը առկա ձևաչափով կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2024–ի մայիսի 15-17-ը այցելել էր Լեռնային Ղարաբաղ։ Նա հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր` «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։ Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |