Փաշինյան․ ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով պարզապես արձանագրել է ակնհայտը![]() 18 սեպտեմբերի 2025 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մարտի 1–ի գործով ՄԻԵԴ որոշմանը, նշել է, որ դատարանը պարզապես արձանագրել է ակնհայտը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի գործով վճիռը, որով արձանագրվել է Հայաստանի իշխանությունների կողմից զոհվածների կյանքի իրավունքի խախտում։ «Ես նախկինում էլ ասել եմ՝ ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է ու բացահայտման արդյունքներն այսօր քննվում են դատարանում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումը պետք է դառնա նոր ազդակ և խթան ՀՀ իրավապահ համակարգի համար, որպեսզի ապահովվի արդար դատավարություն և պատասխանատվությունից ոչ ոք չխուսափի։ «Ես կարծում եմ, որ ՄԻԵԴ վճիռը լեգիտիմ առիթ է, որ մի հատ էլ նայենք՝ լավ, ինչքա՞ն կարող է դատավարությունը շարունակվել լղոզված պատասխաններով»,–ասել է նա։ Փաշինյանը հավելել է, որ իր ակնկալիքն այն է, որ Մարտի 1-ի գործով պատասխանատվությունը անխուսափելի լինի բոլոր մեղավորների համար։ Ըստ ՄԻԵԴ որոշման՝ յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից՝ դատարանը որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |