Գևորգյանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք ԵԽԽՎ նիստերին![]() 19 սեպտեմբերի 2025 - 12:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Գևորգյանը, ով ԱԺ պատվիրակության անդամ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հոկտեմբերի 8-11-ը գործուղվելու է Թուրքիայի Հանրապետություն՝ Գազիանթեփ քաղաք։ Ազգային ժողովի նախագահը ստորագրել է համապատասխան կարգադրությունը։ Այցի նպատակը ԵԽԽՎ հանուն առողջ շրջակա միջավայրի խորհրդարանականների ցանցի հերթական նիստին, ինչպես նաև սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերով հանձնաժողովի կազմում գործող Եվրոպայի մրցանակաբաշխության ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունն է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |