Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Իսպանիա և Անդորրա![]() 19 սեպտեմբերի 2025 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը սեպտեմբերի վերջին աշխատանքային այցով մեկնելու է Իսպանիայի Թագավորություն և Անդորրայի Իշխանապետություն։ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության համաձայն, այցի շրջանակում սեպտեմբերի 22-25-ը պատվիրակությունն այցելելու է Մադրիդ, սեպտեմբերի 25-27-ը՝ Անդորրա Լա Վելլա, իսկ սեպտեմբերի 27-28-ը՝ Բարսելոնա։ Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան–Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Էմմա Պալյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |