Միկոյան. Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները![]() 23 սեպտեմբերի 2025 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին, հայտարարել է, որ քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը կարող է սրել հոգեկան խնդիրները, հայտնում է News.am-ը։ «Կամ արաղն ա պետք թարգել կամ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի դինջանա»,– նշել է Միկոյանը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը Facebook–ում երկու գրառում է արել՝ ուղղված Հայաստանի նախկին երեք նախագահներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբության իր էջում մի շարք հրապարակումներ է արել, արձագանքելով նախկին նախագահների քննադատությանը, և կրկին բարձրացնելով բանավեճի թեման։ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրել է ՀՀ–ին պատերազմում ներքաշելու մեջ։ Նա գրել է. «Բանավեճը կարող ենք «Երևան-Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»։ Այնուհետև հավելել է, թե «բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ և ՌՍ»։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր գրառման մեջ նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում»։ Նա նշել է, որ «Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |