ՀՀ նախագահն ու Amazon-ի ներկայացուցիչները քննարկել են տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները![]() 25 սեպտեմբերի 2025 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Amazon Web Services-ի (AWS) Եվրոպական Միության և Միջերկրածովյան Եվրոպայի հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելլոյի և Amazon-ի միջազգային հանրային քաղաքականության տնօրեն Դեյվիդ Ռոթի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց արդյունավետ կիրառման հեռանկարներին Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը տնտեսության աճի, նորարար միջավայրի ձևավորման ու մրցունակության ամրապնդման հարցում։ Խաչատուրյանը նշել է վերականգնվող էներգիայի ներուժի արդյունավետ կիրառման կարևորությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն խթանում է էներգետիկ կայունությունն ու զարգացման շարունակականությունը, այլ նաև կարող է վերածվել վստահելի աղբյուրի՝ արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջխաղացման համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կիբերանվտանգության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները՝ դիտարկելով այն որպես տեղեկատվական հասարակության կայունության և պետական կառավարման արդյունավետության կարևորագույն տարր։ Նրանք ընդգծել են փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների և նորագույն գործիքների ներդրման անհրաժեշտությունը՝ կիբերանվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր գնահատանքը AWS-ի շարունակական աջակցության համար՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի գործունեության համատեքստում։ Քննարկվել է նաև համատեղ ծրագիր մշակելու հեռանկարը՝ հանրային քաղաքականության ձևավորման գործընթացում ԱԲ գործիքների կիրառման ուղղությամբ։ Այս նախաձեռնությունը կարող է դառնալ կարևոր հիմք՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանում նորարարական քաղաքական մշակույթ ձևավորելու համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |