Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր![]() 26 սեպտեմբերի 2025 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ Հայաստանի և Վրաստանի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Հյուգո Դըբրուազի հետ։ Հանդիպման առանցքային նպատակը եղել է հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունների քննարկումը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև վերջերս Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Mistral AI» ընկերության միջև կնքված համաձայնագրի դրույթներին։ Այս համատեքստում շեշտվել է Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծման, ԱԲ հիմքով բիզնես լուծումների խթանման և ֆրանսիական մասնավոր հատվածի հետ հաստատված կապերի ամրապնդման կարևորությունը։ Նման նախաձեռնությունները միտված են Հայաստանում ԱԲ ոլորտի զարգացմանը՝ օգտագործելով ֆրանսիական փորձը և հնարավոր ներդրումները։ Քննարկման շրջանակում ուշադրության կենտրոնում են եղել նաև ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունները Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում, համատեղ ինժեներական նախագծերի իրագործումը, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում փոխգործակցության ձևաչափերը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |