ԱԺ-ն մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը![]() 2 հոկտեմբերի 2025 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 1-ին ընթերցմամբ մերժել է «Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Նախագծին կողմ է քվեարկել 26 պատգամավոր, դեմ՝ 58, ձեռնպահ՝ 2։ Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իշխող ուժը դեմ է հանդես գալու նախաձեռնությանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ առաջարկվում է սահմանել պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 100–300-ապատիկ տուգանքով կամ 150–250 ժամ հանրային աշխատանքներով, կամ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ։ Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշել է, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի գնահատմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա, քանի որ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն արդեն ներառում է նմանատիպ արարքների պատասխանատվություն։ Կառավարությունն էլ դեռ մայիսի 22-ին բացասական եզրակացություն էր տվել նախագծին՝ հիմնավորելով, որ առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է։ Ապրիլի 22-ին խորհրդարանում այս հարցի շուրջ արդեն եղել էին բուռն քննարկումներ։ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ցեղասպանության ուրացումը քրեականացնելու օրինագիծ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |