Փաշինյանն ու Մակրոնը վերահաստատել են ՀՀ և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները![]() 2 հոկտեմբերի 2025 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Կոպենհագենում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ և բազմակողմ հարթակներում։ Փաշինյանը հանդիպումից նաև տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ «Ջերմ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,–գրել է նա։ Կոպենհագենում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Վարչապետ Փաշինյանը նույն օրը մասնակցություն է ցուցաբերել գագաթնաժողովին, որի շրջանակում ծրագրված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |